ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե որևէ մեկը Վեհարանի տարածք չի ներխուժել։
Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, թե Միքայել Սրբազանը «փախել ու պախկվել էր» Վեհարանում։
«Մտածում էր, որ իրեն կարող է պաշտպանված զգալ, դա ակնհայտ էր։ Կա դատարանի որոշում։ Գնալ, մտնել մի տեղ ու փորձել պատսպարվել, որ դատարանի որոշումը չկատարվի, աընդունելի է»,- ասաց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ԱԱԾ-ն, տեսնելով, որ իրավիճակը կարող էր լարվել, դուրս եկավ, որ ի ցույց դնի՝ իրավիճակը լարելու նպատակ չկա։