Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան


Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը. ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան
Հունիս 28 19:31 2025

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հրապարակումը․

 

«Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ և իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու և իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի՝ լինի դա Արցախի, թե Սյունիքի և հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները և օրինականության ոչնչացումը, թե` մեր ազգային ինքնության ձևավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը:

 

Ոչ ոք, արդ, ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին և դիմադրողականությանը, քան այս շնաբերան իմաստակների զույգը:

 

Նրանք շատ լավ հասկանում են, որ «Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության» և «Ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, ջարդում են ազգային ամրության ողնաշարը, սերմանում պառակտություն և ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտությունները սպառնում են ոչ ավելի, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը:

 

Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը»: