Հայհոյախոսությունից հրաժարվելու հայտարարությունը Փաշինյանն արել է դիտումներ չկորցնելու, Facebook-ում իր էջի տեսանելիությունը պահպանելու նպատակով․ Դանիելյան


Հայհոյախոսությունից հրաժարվելու հայտարարությունը Փաշինյանն արել է դիտումներ չկորցնելու, Facebook-ում իր էջի տեսանելիությունը պահպանելու նպատակով․ Դանիելյան
Հունիս 28 19:04 2025

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հրաժարվելու է անպարկեշտ բառապաշարից, նույնպես մանիպուլյատիվ բնույթ ունի և որևէ կապ չունի մարդասիրության կամ բարոյականության հետ։

«Փաշինյանի՝ «հանրային կոնսենսուս» ձեռք բերելու կոչի իրական պատճառը այն է, որ Facebook-ը արգելափակել է նրա հայհոյախառն գրառումները։

Այս քայլը կատարվել է բացառապես դիտումներ չկորցնելու և սոցիալական ցանցերում տեսանելիությունը պահպանելու նպատակով և որևէ կապ չունի համերաշխության, մարդասիրության կամ բարոյական մոտիվների հետ։

Փաշինյանն ինքը այդ արժեքների հետ ոչ մի կապ չունի»։