Անահիտ Մանասյանը՝ այցով Լոռու մարզում. քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները


Անահիտ Մանասյանը՝ այցով Լոռու մարզում. քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները
Օգոստոս 2 15:14 2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ:

 

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:

 

Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ:

 

Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

 

Այցի արդյունքները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, դրանց կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

 

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: