Հարբած տղամարդն այրել է տունը, որտեղ եղել են նրա նախկին կինը և կնոջ չորս ընկերները


Հարբած տղամարդն այրել է տունը, որտեղ եղել են նրա նախկին կինը և կնոջ չորս ընկերները
Հունիս 29 12:13 2025

Օրեխովո-Զուևոյում հարբած տղամարդը դյուրավառ հեղուկ է լցրել և հրկիզել այն տունը որտեղ հինգ մարդ է եղել։ Տուժածներից երկուսին փրկել չի հաջողվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը։

 

Քննության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 23-ին Միստևո գյուղում։ Հարբած մեղադրյալը դյուրավառ հեղուկ է լցրել ամառանոցային տան կահույքի վրա և հրկիզել այն։

 

Այդ պահին տանը եղել են նրա նախկին կինը և չորս ընկերները։ Երկու մարդ ստացել է ծանր այրվածքներ և փրկվել չի հաջողվել։ Հրկիզողը նույնպես հոսպիտալացվել է ծանր այրվածքներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հրկիզման հանգամանքները և տղամարդու գործողությունների դրդապատճառները պարզվում են։