Ես ինքս զեղծարարների զոհ եմ հանդիսանում. ԿԲ նախագահ


Ես ինքս զեղծարարների զոհ եմ հանդիսանում. ԿԲ նախագահ
Սեպտեմբեր 16 17:46 2025

«Ես զեղծարարության զոհ եմ»,-այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանել է, որ անընդհատ փորձում են գրոհներ իրականացնել իր էլեկտրոնային փոստի վրա։ Գալստյանը հավելել է, որ նման դեպքերում նա կապվում է անվտանգության ծառայության աշխատակիցների հետ և ճշտում այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել արարողակարգի համաձայն։ Նա նաև հայտնել է, որ բանկային ոլորտում զեղծարարությունների դեպքերի թիվը զգալիորեն նվազել է։ Գալստյանի խոսքով՝ դա տեղի է ունեցել առևտրային բանկերի կողմից իրենց համակարգերում կատարված վերջին փոփոխություններից հետո։

Կենտրոնական բանկի ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել ուշադիր լինել իրենց անձնական տվյալների նկատմամբ և պահպանել անվտանգության կանոնները։

«Անհնար է անձնական տեղեկություններ փոխանցել որևէ պատրվակով։ Զեղծարարների մեթոդները էլ ավելի կկատարելագործվեն և նրանց գործողություններն ավելի ու ավելի ստեղծարար կդառնան»,- եզրափակել է նա։