«Ամեն ինչ դեռ առջևում է, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին»․ ըմբշամարտիկ Արսեն Հարությունյան


«Ամեն ինչ դեռ առջևում է, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին»․ ըմբշամարտիկ Արսեն Հարությունյան
Սեպտեմբեր 16 19:19 2025

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում երեկ նվաճեց իր չորրորդ բրոնզե մեդալը։ 

Հաղթանակից հետո Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր հետագա ծրագրերի մասին է հայտնել՝ ընդգծելով՝ ամեն ինչ դեռ առջևում է։

«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին հետևում։

Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է մարզիկը։