«Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ–ին պատկանող տարածքում երեկ դժբախտ պատահարի հետեւանքով մահացած 23–ամյա Պարույր Հովսեփյանն Արցախի Ճարտար համայնքից էր։
Երիտասարդի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 15-ին Նուբարաշենի Ավանային գերեզմանատանը:
Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է 23–ամյա երիտասարդի վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։