Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի վերաբերյալ գրառմանը և «ամոթանք տվել» օպերային երգչուհուն։
«Ամո’թ Հասմիկ Պապյանին, հազա’ր ամոթ։Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղարշրջան կողմնակից լինե՞ս։ Ընդդեմ ավտոբուս վառողների բառ չարտասանե՞ս։
Գուցե լավ չի՞ ընկալել փաստերը։ Պատահում է։
Աստվածաշունչն իզուր չի զգուշացնում. «Պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք։ Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք»»,– գրել է Հակոբյանը։