Բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-ն. վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել մայթին. կան վիրшվորներ


Բախվել են «Nissan»-ն ու «Toyota»-ն. վերջինը կոտրել է ծառն ու հայտնվել մայթին. կան վիրшվորներ
Հունիս 29 23:19 2025

Այսօր՝ հունիսի 29-ին, երրորդ անգամ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի մոտ։ Ժամը 19:40-ի սահմաններում նշված հատվածում բախվել են «Nissan Sentra» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։