Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, հարսնաքույր էր Իլոնայի և Արմենի հարսանիքին (Photo)


Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, հարսնաքույր էր Իլոնայի և Արմենի հարսանիքին (Photo)
Օգոստոս 19 21:06 2025

ArmLur.am-ը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, երեկ կայացած Իլոնայի և Արմենի հարսանիքի ժամանակ 4 հարսնաքույրերից մեկն է եղել։

Ինչպես ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, հարսանիքին ներկա են գտնվել նաև Փաշինյանների ավագ դուստրը՝ Մարիամը, հայտնի ինֆլյոենսեր-բլոգեր «222 lava»-ն, «Նայեք աղջիկներ ջան» արտահայտությամբ հայտնի Լենա Գաբրիելյանը, վերջինիս մայրը և այլոք։

Համաձայն սոցցանցերի ուսումնասիրության՝ ArmLur.am-ը նկատեց, որ հարսնացուն Իլոնա Սահակյանն է, ով «ԻԼՈՆԱ անգլերենի ուսուցման կենտրոնի» հիմնադիրն է։

Հարսանիքի ժամանակ ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը և Hayat Project հայտնի խումբը։