Դատարանը Բագրատ Սրբազանի և մյուսների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկեց


Դատարանը Բագրատ Սրբազանի և մյուսների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկեց
Օգոստոս 19 23:23 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր կայացան  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս քաղբանտարկյալների գործով նախնական դատալսումները։

Սրբազան Պայքարի  գործով դատական առաջին նիստին Բագրատ Սրբազանի և մյուսների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկվեց, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար:

Դատավարությունը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:30-ին՝ այս անգամ՝ Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում:

Նշենք, որ Սրբազան Պայքարի  գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։