Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ պահպանվում են. Վարդան Ոսկանյան


Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի ներկայության վերաբերյալ պահպանվում են. Վարդան Ոսկանյան
Օգոստոս 19 22:50 2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են։

Մասուդ Փեզեշքիանը պարսկերենով մասնավորապես գրել է՝

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունների շարունակականությունն է։ Մերմտահոգությ ունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն»։