Aysor.am-ը քաղաքացիներից բողոքներ էր ստացել, որ վիզաների տրամադրման խնդիրների, մերժումների, ձգձգումների պատճառով օգոստոսի 15-ին նախատեսված Երևան-Կրետե չվերթը միացրել են օգոստոսի 17-ի չվերթին:
Քաղաքացիները նաև նշում էին, որ Հունաստանի վիզայի տրման գործընթացը դժվարացել է, Հունաստանի դեսպանատունը սկսել է պահանջել հյուրանոցի ամրագրման հաշիվ-ապրանքագիր՝ նախկին ռեզերվի փոխարեն:
«Մարաթուկ» տուրիստական գործակալության ներկայացուցիչն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց չվերթերի տեղափոխման փաստը. «Այո, առաջարկել ենք, որպեսզի կա՛մ օգոստոսի13-ին միացվի, կա՛մ էլ՝ օգոստոսի 17-ին: Սակայն, դա կապված չէ վիզաների մերժումների հետ, պարզապես մարդկանց հոսքն է քչացել, դրա համար»:
Նա նաև հավելեց, որ մյուս դեսպանատների համեմատ Հունաստանն ավելի հեշտ է վիզաներ տրամադրում:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը, որը իրականացվել էր Հունաստանի Հանրապետության դեսպանատան միջոցով