Աշխարհում ոչ մեկ չի կարող ծնկի բերել Ռուսաստանին և Բելառուսին. Լուկաշենկո


Աշխարհում ոչ մեկ չի կարող ծնկի բերել Ռուսաստանին և Բելառուսին. Լուկաշենկո
Օգոստոս 1 16:45 2025

Ռուսաստանին և Բելառուսին ծնկի բերել անհնար է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Եվ՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը այսօր շատ լուրջ շրջադարձ կատարեցին։ Կարծում եմ՝ ժամանակ կանցնի, և աշխարհը կգնահատի մեր արածը։ 2020-ականների սկզբին դա պարզապես անհնար էր պատկերացնել։ Բայց, այնուամենայնիվ, մենք դա արեցինք», - ասել է Լուկաշենկոն։

 

«Մենք շրջեցինք իրավիճակը, մենք ապրում ենք և կապրենք։ Աշխարհում ոչ ոք չի կարողանա մեզ ծնկի բերել, մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանել մեր շահերը»,-ասել է նա։

 

Նախագահների՝ լրագրողների հետ զրույցի կադրերը հեռարձակվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքով։