Նիկոլի սուտ և անգրագետ հաշվարկները․ Ռուբեն Մխիթարյան


Նիկոլի սուտ և անգրագետ հաշվարկները․ Ռուբեն Մխիթարյան
Հուլիս 29 22:16 2025

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․

 

«Նիկոլի ՍՈՒՏ և ԱՆԳՐԱԳԵՏ հաշվարկները

 

Երեկ Նիկոլը իր էջում գրեց, որ Հայաստանում մարդիկ սկսել են 50%-ով ավելի լավ ապրել, որպես դրա ապացույց ներկայացնելով, թե Սևանի ափին 50 000 մարդ է եղել:

 

Իսկ հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!

 

2019 թվականի Վարդավառի հաջորդ օրը, նա իր էջում գրել է, թե Սևանում 100 000 մարդ է եղել:

 

Այդ ո՞ր կրթության արդյունքում է, որ 50 000-ը 50%-ով ավելին է, քան 100 000-ը:

 

Իսկ իրականությունն այն է, որ թե առաջին, թե երկրորդ դեպքերում սրանք ուղղակի օդից վերցրած, ՀՈՐԻՆԱԾ թվեր են»: