Կամչատկայի երկրամասում տեղի ունեցած երկրաշարժը տարածաշրջանում դիտարկումների ողջ ժամանակահատվածում ամենաուժեղն էր, ասել է Կամչատկայի նահանգապետ Վլադիմիր Սոլոդովը։
«Սա ամբողջ գործիքային ժամանակահատվածում ամենաուժեղ երկրաշարժն է, որի մագնիտուդը կազմել է 8.8: Սպասվում են կանոնավոր երկարատև հետցնցումներ», - գրել է նա։
Սոլոդովը բոլորին խնդրել է հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել։ Նա բնակիչներին վստահեցրել է, որ արտակարգ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով և կոչ է արել նրանց վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
