Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։
Իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի 20 շենքի բակից։ Նա կոյուղիների վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, փոսից ջրահեռացում կատարելու պահին, ջրային պոմպով հոսանքահարվել է։
Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Հակոբ Մ․-ն էր, ով նաև իր անվամբ ԱՁ-ի տնօրենն էր։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

