Իշխանությունը չի հիշում հերոսներին, ու ամեն ինչ անում է, որ ուրիշները նույնպես չհիշեն. Արման Թաթոյան


Իշխանությունը չի հիշում հերոսներին, ու ամեն ինչ անում է, որ ուրիշները նույնպես չհիշեն. Արման Թաթոյան
Սեպտեմբեր 27 23:12 2025
Այսօր հազարավոր մարդիկ օրը սկսել են վաղ առավոտյան Եռաբլուրում խնկարկումով: Նրանք մեր հերոսների հարազատներն են, հերոսների սխրանքը չմոռացող մարդիկ, որովհետև 5 տարի առաջ այս օրն էր սկսվել 44-օրյա պատերազմը։
Ցավոք, ստացվել է այնպես, որ մեր երկրում կա երկու զուգահեռ իրականություն. մեկում հանուն մեր ապագայի կյանք ու առողջություն տված հերոսներն ու նրանց հարազատներն են, իսկ մյուսում իշխանությունը չի էլ հիշում նրանց ու ամեն ինչ անում է, որ ուրիշները նույնպես չհիշեն:
Հերոսական ծառայություն անցած Ալբերտ Հովհաննիսյանի ու մայոր Արթուր Ալավերդյանի հայրերին այսօր հանդիպեցինք նորաբաց տուն- թանգարանում։
Նրանք հպարտության զգացումով իրար թեւ ու թիկունք դարձած տարիներ են անցկացրել Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանի կառուցման համար։
Մենք եւս մեկ անգամ վերապրեցինք նրանց հերոսական ծառայությունը, թե ինչպես են մինչեւ վերջին շունչը պայքարել հանուն հայրենիքի, հանուն խաղաղության։ Ալբերտի ու Արթուրի օրինակով հազարավոր երիտասարդներ են այդես կռվել։ Կասկած չկա։
Մենք մեր հերոսներին ուժեղ հայրենիք ենք պարտք և նրանց հիշող սերունդներ, եւ մենք կունենանք այդպիսի երկիր։