Արաքսում սպшնված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեք զավակ


Արաքսում սպшնված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեք զավակ
Սեպտեմբեր 27 21:49 2025

Արաքսում սպшնված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեք զավակ՝ մեկ տղա և երկու աղջիկ:

Քիչ առաջ հայտնել էի, որ հրազենի գործադրմամբ սպшնություն է տեղի ունեցել Արմավիրի Արաքս գյուղում:

Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Լիա Սարգսյան