Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել: Այդ մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց»,- ֆեյսբուքում գրել է լրագրողը։ ՆԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ դեռ հանդես չի եկել։