Արմավիրի մարզի Արաքս գյուղում քիչ առաջ զենքի գործադրմամբ նոր միջադեպ է եղել: Ինձ հայտնեցին, որ այս պահին լարված իրավիճակ է Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա: Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց:
Թարմացված. Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել է:
Լիա Սարգսյան
ՆԳՆ-ից ասացին՝ տեղեկությունը ճշտում են:
