Սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի տներից մեկը, որտեղ արձանագրել են 30-ամյա Կարլեն Ս․-ի կենսաբանական մահը։
«Նշված վայր է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը։ Արդեն տեղում Կարլեն Ս․-ի հորեղբայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Կարլեն Ս․-ն իր տան տանիքում էլեկտրական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել է և մոտ 3 մետր բարձրությունից վայր ընկել գետնին ու մահացել։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։