Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը՝ շախմատի երեք մրցաշարերի հաղթող


Գրոսմայստեր Մարիա Գևորգյանը՝ շախմատի երեք մրցաշարերի հաղթող
Օգոստոս 1 18:10 2025

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող, հայտնում է Հայաստաի շախմատի ֆեդերացիան։ Մրցաշարերն անցկացվել ե Շվեդիայում՝ «Jonkoping Chess Festival 2025» փառատոնի շրջանակներում:

 

Արդյունքում Մարիա Գևորգյանը 52,4 կետով բարելավել է արագ շախմատի վարկանիշը և 48,8 կետով՝ կայծակնային շախմատի վարկանիշը։