Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ –ն զավթած չարիքը մտավ հայի ինքնության տաճար, սա չեք մասրելու. Վարդանյան


Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ –ն զավթած չարիքը մտավ հայի ինքնության տաճար, սա չեք մասրելու. Վարդանյան
Հուլիս 1 12:42 2025

Զենքով, բերետով Մայր Աթոռ ներխուժելը սրբապղծություն է, Աժ-ում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

 

Պատգամավորը նշեց, որ իշխանությունները դա էլ արեցին. «Դուք անհավատ եք՝ զուրկ հայկականությունից: Հայ մարդն ամենուր ամոթահար է, չէին պատկերացնում, որ սրան էլ եք ընդունակ: Մոնղոլները չմտան Էջմիածին, թուրքերը չկարողացան, ՀՀ-ն զավթած չարիքը մտավ հայի ինքնության տաճար։ Սա չեք մարսելու»։