Սյունիքի մարզում 51-ամյա իրանցի վարորդի «MAZ» բեռնատարը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս


Սյունիքի մարզում 51-ամյա իրանցի վարորդի «MAZ» բեռնատարը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Փետրվար 28 18:22 2025

Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 218 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Ալի Զարեիազևկը իր վարած «MAZ» մակնիշի բեռնատարով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ կցորդիչին ամրացված կոնտեյները կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։