Այսօր՝ փետրվարի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն շտապօգնության բժիշկների խմբի կողմից անհայտ հանգամանքներում «կլինիկական մահ» ախտորոշմամբ երեխայի մարմին է տեղափոխվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանն ու բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Նշված բժշկական կենտրոն Մասիսի շտապօգնության խումբը տեղափոխել է Արագածոտնի մարզում հաշվառված 4-ամյա աղջկա դի, որտեղ բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Երևանում 4-ամյա աղջիկ է հոսպիտալացվել. բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը

