Սա դատական նիստ չէր, ուղղակի թատրոն էր․ Աստղ Գալեյան


Սա դատական նիստ չէր, ուղղակի թատրոն էր․ Աստղ Գալեյան
Օգոստոս 20 21:22 2025

«Ակնհայտ էր դատավորի հանգստությունը, համոզված էի, որ  վերևից պատվեր է տված»,- այս մասին Լիդյա Մանթաշյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։

«Բուն գործի  հանդեպ այդ հետաքրքրությունը չկար, թեկուզ, ասենք, ինչ-որ հարցեր ուղղված լիներ Լիդիային՝ իր նոթատետրի հետ կապված, տպավորությունը այնպիսի էր, որ արագացված տեմպերով պետք է որոշում կայացվի և Լիդյային նորից կալանք տա։  Սա դատական նիստ չէր, ուղղակի   թատրոն էր։ Իրականում այս թատրոնն արդեն 18 թ․-ից մինչև այս օրս է։  Հայաստանը թատերական բեմ է՝ բաց երկնքի տակ։  Ինձ ուղղակի շատ ցավ է պատճառում,  դատավորն իր ընտանիքում կին, աղջիկ, հարս, չգիտեմ չունի՞։ Դատական համակարգում գրեթե  այս պատվեր կատարողները բոլորը զուրկ են բարոյական որևիցե արժեքներից, նրանց համար չկան ոչ մի կարմիր գիծ։ Ուղղակի, հրամանը տված է, դատավորը կատարում է պատվեր»,- ասաց Գալեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։