Կառավարության լեգիտիմության հարցը քննարկելու համար ԱԺ-ում դահլիճ չտրամադրեցին՝ ասելով, թե կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա, բայց նույն դահլիճում ՔՊ-ն նիստ արեց․ Թագուհի Թովմասյան


Կառավարության լեգիտիմության հարցը քննարկելու համար ԱԺ-ում դահլիճ չտրամադրեցին՝ ասելով, թե կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա, բայց նույն դահլիճում ՔՊ-ն նիստ արեց․ Թագուհի Թովմասյան
Փետրվար 28 19:42 2025

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

«Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը: Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 09:31-ին ստացա գրություն, թե չեն կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:

Երբ տեսան՝ մենք բոլորով հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին, թե ԱԺ դահլիճներից մեկն ազատ է և ժամը 11:00-ի նիստը կարող եք անցկացնել այնտեղ:

Բայց մինչ այդ, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում կազմակերպեցինք քննարկումը, որը բավականին լայն տարածում ունեցավ:

Մեր հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին արձանագրեցինք, որ նույն 334 դահլիճում ընթանում է ՔՊ խմբակցության նիստը: Այսինքն՝ դահլիճի լարերի վրա կոյուղաջրերը լցվել էին միայն ընդդիմադիրների քննարկումը տապալելու համար:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին: Նա վախենում է ազատ խոսքից»: