Վլադիմիր Զելենսկին ու Դոնալդ Թրամփը համատեղ ասուլիսով հանդես չեն գա։ Սպիտակ տանը թեժ բանավեճ է ընթացել, որի ժամանակ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը բուռն հակադարձել են Ուկրաինայի նախագահի առաջ բերած թեզերին, իսկ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը, չկարողանալով զսպել հույզերը, վեճի ժամանակ նույնիսկ արտասվել է։ Բանավեճից հետո Զելենսկին լքել է Սիպտակ տունը, Թրամփն էլ հայտարարել է, որ նա պատրաստ չէ խաղաղության և Սպիտակ տուն կարող է վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրան։
«Զարմանալի է, թե ինչպես են էմոցիաները դրսևորվում նման իրավիճակներում։ Ես եկա եզրահանգման, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։ ․․․ Զելենսկին անհարգալից վերաբերմունք դրսևորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ մեզ համար սրբազան Օվալաձև կաբինետում։
Նա կարող է Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։