Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, հիմա էլ չեմ շփվում նրա հետ. Վաչագան Ղազարյան


Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չեմ տվել, հիմա էլ չեմ շփվում նրա հետ. Վաչագան Ղազարյան
Սեպտեմբեր 23 15:03 2025

ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքը որևէ թալանի չի մասնակցել և իրենից հետ բերելու որևէ բան Փաշինյանը չունի։ «Պիտի թալան լինի, որ հետ բերի»,-ասաց նա։  

 

Հարցին, թե արդյո՞ք այդ թալանի մասին չէր խոսքը, երբ հայտարարվեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքները վերադարձրել է Հայաստանին՝ Ղազաչյանը պատասխանեց. «Դա թալան չի, հողերը մենք ձեռք ենք բերել 2021թ-ին, 2021-ից հետո իրենք ասել են՝ պետք է հետ վերադարձնեք, մենք էլ հետ ենք վերադարձրել»։

 

Դիտարկմանը, որ եթե նրա սեփականությունն է՝ ինչո՞ւ է հետ վերադարձրել, պատասխանեց. «Հետո արդեն իրենց կապացուցենք, որ մերն է»։   

 

Իսկ թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվել՝ Վաչագան Ղազարյանը պնդեց, որ ինքը ցուցմունք չի տվել, թեև հաստատեց, որ հիմա նրա հետ շփում չունի։

 

Ինչ վերաբերում է բանկից պարկով փող հանելու տեսանյութին և հարցին, թե այդքան գումար որտեղի՞ց իրեն՝ պատասխանեց, որ դրանք ավանդի փողեր են եղել․ «Կարողա՞ բանկը թալանել էինք, ավանդի գումարը տարել ենք, տվել»։

 

Իսկ թե այդքան գումար որտեղի՞ց իրեն, ասաց, որ ռուսաստանաբնակ ընկերներ ունի, ովքեր էլ տրամադրել են այդ գումարը։