Մալախովի շոուի ընթացքում Էրիկ Կարապետյանի երգը ներկայացվել է՝ որպես ադրբեջանական. երգիչն իրավական գործընթաց է սկսել


Մալախովի շոուի ընթացքում Էրիկ Կարապետյանի երգը ներկայացվել է՝ որպես ադրբեջանական. երգիչն իրավական գործընթաց է սկսել
Փետրվար 26 10:13 2025

Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» հաղորդաշարի շրջանակում երգիչ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» հայտնի երգը հնչել է ադրբեջանցիների կատարմամբ՝ առանց երգչի թույլտվության՝ այն էլ ներկայացվելով, որպես ադրբեջանական երգ: Էրիկն ինստագրամյան իր էջում անդրադարձել է այս իրողությանը՝ նշելով, որ հարցին տվել է իրավական ընթացք:

««Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլատվության… Ես լռել եմ !
Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова»-ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որևէ թուլատվության, հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։

Ու ցավալի ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:
Երգը գրել եմ 2018 թվականին, Երևանում! Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը: Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար!!!

Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։
Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները!!!
Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը՝ արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,-գրել է Էրիկը: