Բաքվի բանտում քաղաքական որոշմամբ պահվող Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Դրա մասին են վկայում հենց լուսանկարները:
Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդնայանը
խոշտանգվել է Բաքվի բանտում:
Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ:
Խնդրել եմ միջզգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը:
✔️Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտւմ է,
✔️Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության, հոգածության և պատասխանատվության ներքո
✔️Նա չունի այլընտրանք՝ պաշտպանելու իր իրավունքները:
Անթուլատրելի է, պատժելի է, դատապարտելի են անազատության մեջ գտնվողի նկատմամբ ֆիզիկական բռնության նման դրսևորումները:
Այս դեպքը չպետք է դառնա ուղղակի միջադեպի արձանագրում, նա խոշտանգվել հայ լինելու և իր իրավունքները պաշտպանելու համար:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ԱԺ պատգամավոր
Թագուհի Թովմասյան