Այո, բաժանվել ենք, դա իմ որոշումն է. Աննա Դովլաթյանի բացառիկ հարցազրույցը


Այո, բաժանվել ենք, դա իմ որոշումն է. Աննա Դովլաթյանի բացառիկ հարցազրույցը
Փետրվար 25 20:03 2025

Starnews.am-ը գրում է․

«Այո, մենք բաժանվել ենք, դա իմ որոշումն է»,-StarNews-ի հետ զրույցում ասաց դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը`հաստատելով իր և դերասան Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծությունը:

Այն հարցին, թե որքան ժամանակ է, ինչ զույգը միասին չէ, դերասանուհին հրաժարվեց մեկնաբանել.

«Ներեցեք, այս մասին ավելին պատմել չեմ ցանկանում»:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ համացանցում ակտիվորեն քննարկվում է Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի ամուսնալուծության լուրը: Զույգը դադարել էր  հետևել միմյանց ինստագրամյան հարթակում, ինչպես նաև հեռացվել էին նրանց համատեղ բոլոր լուսանկարները:

Աննան մեկնում էր հաբգստի բացառապես մայրիկի ու դստեր հետ: Նրանց հնարավոր չէր տեսնել միջոցառումներին միասին ներկայանալիս:

Կողմերից երկուսն էլ հրաժարվում էր խոսել թեմայի շուրջ, կամ հնարավորինս խուսափում լուրը հայտարարելուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: