«Քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել»․ Գեղամ Հակոբյան


«Քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը» ազատ է արձակվել»․ Գեղամ Հակոբյան
Փետրվար 27 01:15 2025

Քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պատշտպանի՝ Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։

«Ռուստամ Ստեփանյանն ազատության մեջ է. քիչ առաջ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը` սպանության կազմակերպման մեջ հանիրավի մեղադրվող մեր պաշտպանյալին ազատ արձակեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոց:

Ռ. Ստեփանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- նշված է հաղորդագրության մեջ։