Շնորհակալություն Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալություն նախագահ Թրամփին, Կոնգրեսին և Ամերիկայի ժողովրդին։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հանուն դրա»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր բանակցությունների ընթացքում երկու նախագահները սկսեցին խոսել բարձր տոնայնությամբ։ Թրամփը Զելենսկիին մեղադրել է երախտամոռության մեջ: Վեճին միացել է նաև ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Կարճ ժամանակ անց Թրամփի և Զելենսկու մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքային գործարքը՝ հետաձգվել։