Թույլ չտանք, որ այդ կեղծ դատավարությունը, քաղաքական շոուն հետևանք ունենա Արցախի ղեկավարության կորստով. Նարինե Աղբալյան


Թույլ չտանք, որ այդ կեղծ դատավարությունը, քաղաքական շոուն հետևանք ունենա Արցախի ղեկավարության կորստով. Նարինե Աղբալյան
Փետրվար 28 21:46 2025

«Շատ կարևոր է, որ ինքնաբուխ ակցիաներ են տեղի ունենում։ Սա նշանակում է, որ ժողվորդը կամաց-կամաց թոթափում են անտարբերության զգացումը և յուրաքանչյուրն ինչ-որ ձևով ցանկանում է արտահայտել իր վերաբերմունքը, դիրքորոշումը։Մնում է, որ սա հավաքական ուժ դառնա»,-Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը։

Նա հիշեց, որ Արցախի բլոկադայի օրերին արցախից 60 հազար ստորագրություն էին հավաքել և դիմել ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին՝ Արցախի էթնիկ զտումը կանխելու համար, բայց այդ կառույցները որևէ գործնական քայլ չարեցին և չկարողացան կանխել մեծ աղետը։

«Այսօր նույն իրավիճակում է նաև Հայաստանը, կա հրատապ խնդիր՝ կապված գերիների հետ և այսօր նորից մեր ձայնն ենք բարձրացնում։ ՄԱԿ-ի, ԵԽ-ի ու ՄԻԵԴ-ի՝ բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այս հրատապ խնդրի վրա, որովհետև արդեն իսկ այն ահազանգերը, որոնք հնչեցրել են Ռուբեն Վարդանյանն, իր որդին և իրենց պաշտպանական թիմը արդեն իսկ վկայում են, որ կարող է տեղի ունենալ անդառնալին և եթե վաղը փորձեն ինչ-որ բան անել, կարող է անիմաստ լինի։ մենք ամեն ինչ պետք է անենք որպեսզի սանձենք Ադրբեջանին և կանխենք ամենավատը, թուլ չտանք, որ այդ կեղծ դատավարությունը քաղաքական շոուն հետևանք ունենա մեր ղեկավարության կորստով»,-կոչ արեց Աղբալյանը՝ նկատելով, որ այսօր Բաքվի բանտերի ճաղերի հետևում հայ ժողվորդի պատիվն է, սա պետք է հասկանան և սրա դեմն առնել։

Նախարարի խոսքով՝ Հասարակությունը պետք է ստիպի պետական մարմիններին, որ ռազմագերիների մասով իրենց լռությունը խախտեն և չնայած նրանք հայտարարում, են թե քայլեր են անում, բայց որևէ գործնական քայլ տեսանելի չէ։

«Իրողությունն այն է, որ այսօր Բաքվում մեր գերիները մահվան ճանապարհին են»,-հայտարարեց  Նարինե Աղբալյանը։