Նարինե Գրիգորյան. Պետք է հասկանալ՝ անօգուտ գրառումներից դուրս ինչ կարելի է անել, որ իսկապես օգնենք Բաքվում գտնվող մեր գերիներին


Նարինե Գրիգորյան. Պետք է հասկանալ՝ անօգուտ գրառումներից դուրս ինչ կարելի է անել, որ իսկապես օգնենք Բաքվում գտնվող մեր գերիներին
Փետրվար 28 20:40 2025

«Շատերին եմ այստեղ տեսնում և ուրախ եմ, որ մարդու համար մարդիկ այսքան անհանգստանում են»-  ArmLur-ի հետ զրույցում ասել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանը, ով կառավարության մոտ մասնակցում էր ի պաշտպանություն Բաքվում պահվող գերիների կազմակերպված բողոքի ակցիային:

«Մեր հայրենակիցներն են այնտեղ, ու մենք չպետք է կարողանանք հանգիստ քնել, եթե իրենք այնտեղ են, որովհետև դա սարսափելի տեղ է:

Ուղղակի այստեղ եմ, որ հասկանամ այդ անօգուտ գրառումներից դուրս ինչ կարելի է անել, որ իսկապես օգնենք, ոչ թե ուղղակի խոսենք։

Հիմա փորձում ենք իրար հետ զրուցելով հասկանալ, թե իսկապես ինչ կարելի է  անել, ոչ թե ուղղակի գրառումներ անել, ուղղակի հարցազրույցներ տալ:

Շատ են այն արվեստագետները, ովքեր ուզում են ինչ-որ բան արած լինեն:

Ռուբեն Վարդանյանը շատ բարձր մարդ է և իր համար շատերը պետք է հավաքվեն: Ինքը ևս հասկանում էր, ոչ ոչ միայն պետք է գրառում անելով Արցախի համար պայքարել, այլ ինքը գնաց ներկա լինելու, որ պայքարի: Ուզեց գործով պայքարել։  Մենք էլ պիտի գործուն մի բան անենք իրեն վերադարձնելու համար»,- ասաց դերասանուհին:

Մանրամասն՝  ArmLur-ի տեսանյությում։