Վարդան Ղուկասյանը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված մասնակի սահմանափակում կա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
«Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ կատարվում է քննություն»,-ասել է նա:
ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Հարցին, թե արտահանձնում լինելու է, փաստաբանը ասաց, որ դա տվյալ երկրի տիրույթում է գտնվում, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է պատասխան տան այդ հարցին»: