Բրյուսելը պետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին. Ջոն Ինյարիտու


Բրյուսելը պետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին. Ջոն Ինյարիտու
Փետրվար 26 10:53 2025

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Բրյուսելը պետք է աջակցի Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին և ապահովի, որ Երևանը միայնակ չմնա մարտահրավերներին դիմակայելու գործում։ 

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալուն։ 

Ինյարիտուի համոզմամբ՝ Հայաստանի տեղը մշտապես եղել է Եվրոպայում՝ հաշվի առնելով ինչպես մշակութային, այնպես էլ պատմական կապերը։

«Իմ կարծիքով՝ Հայաստանի տեղը միշտ եղել է Եվրոպայում՝ լինեն դրանք մշակութային, թե պատմական կապերը։ Եվրոպական միությունը պետք է աջակցի Հայաստանին՝ վերականգնելու իր արժանի տեղը եվրոպական ընտանիքում»,-շեշտել է Ինյարիտուն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։