Դաշնակցությունը միշտ եղել է առանցքում, մենք շատ անելիքներ ունենք, քննարկելու և որոշումներ կայացնելու բավականին լուրջ հարցեր կան. ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։
Հարցին, թե առաջիկա ընտրությունների՞ն են պատրաստվում՝ Դանիելյանը պատասխանեց, որ Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ չի սպասում ընտրությունների․«Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում այս իշխանություններին հեռացնելու համար։ Պետք է ամեն ինչ անենք՝ ընտրությունների չհասնի, որովհետև այս իշխանությունները պատրաստ են ընտրությունները կեղծել։ Չեմ կարծում, որ հանգիստ կգնան ընտրություններին։ Իհարկե, միշտ էլ պետք է պատրաստ լինենք ընտրությունների, բայց ամենավերջին բանն է, որ ՀՅԴ-ն պետք է անի»։
Գառնիկ Դանիելյանը նշեց, որ այս տարիներին ՀՅԴ-ն ակտիվ աշխատել է․«Իրեն չի խնայել ոչ մի պարագայում՝ բերդերի, շատ ժամանակ հալածանքների գնով։ Դաշնակցությունը միշտ առաջին գծում է և թող ժողովուրդը որոշի այդ պարագայում»,-ասաց նա։