Նիկոլն այլևս չունի հանրային աջակցություն


Նիկոլն այլևս չունի հանրային աջակցություն
Փետրվար 26 17:16 2025

Ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը և ապագան։ Փաշինյանի 80%-անոց աջակցությունը վերածվել է 10%-ից էլ ցածրի։ Հիմա էլ նա ցանկանում է «պաշտոնականացնել» ու վերարտադրել իր աղետալի իշխանությունը նոր Սահմանադրությամբ։

Եկել է պատմական պատասխանատվության պահը և պետք է մի կողմ թողնել տարաձայնությունները, քանի դեռ մեր երկիրն ամբողջովին չի հայտնվել անկման եզրին։ Սերժ Սարգսյանի ժամանակ բարեփոխված սահմանդրությունը նպատակ ուներ ավելի ուժեղացնել ու ժողովրդավար դարձնել Հայաստանը։ Նիկոլը ոտնահարել է գործող սահմանադրության բոլոր նորմերը, չի պաշտպանել և չի հանդիսացել ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորը, իսկ հիմա էլ որոշել է փոխել ու սահմանադրորեն թուլացնել Հայաստանը՝ այն դարձնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդ։

Սա ընդամենը քաղաքական խաղ չէ։ Սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է։ Նոր Սահմանադրության ընդունումը կբերի ավելի մեծ զիջումներ, տարածքային կորուստներ և ազգային արժանապատվության ջախջախում։

Մենք ունենք մեկ ընտրություն. կանգնել միմյանց կողքի և չհնազանդվել թշնամու պահանջներին։

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից