Ըստ Փաշինյանի՝ նոր պատերազմի կամ էսկալացիայի պատճառ գոյություն չունի․ «որովհետև լուծումներն առաջարկված են»


Ըստ Փաշինյանի՝ նոր պատերազմի կամ էսկալացիայի պատճառ գոյություն չունի․ «որովհետև լուծումներն առաջարկված են»
Փետրվար 26 21:35 2025

ԱԺ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին՝ պատերազմի վտանգ կա՞։

«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ պատճառ, ոչ նախադրյալ, ոչ հիմնավորում գոյություն չունի, որովհետև, ըստ էության, տարածաշրջանային բոլոր հարցերը, որոնք գոյություն ունեն, դրանց լուծումներն առաջարկված են՝ մի մասը՝ հրապարակային, մյուս մասը՝ դիվանագիտական, աշխատանքային մակարդակով և  հետևաբար՝ իմ գնահատականը միանշանակ է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար որևէ հիմք և հիմնավորում գոյություն չունի»,- ասաց նա։