Ոչ թե հուզված եմ, այլ հաճելիորեն զարմացած, վստահ էի՝ նման արձագանք լինելու է․ Ռուբեն Մխիթարյան


Ոչ թե հուզված եմ, այլ հաճելիորեն զարմացած, վստահ էի՝ նման արձագանք լինելու է․ Ռուբեն Մխիթարյան
Փետրվար 26 20:58 2025

Երիտասարդության ձայնը լսել ցանկացողը միշտ լսում է։ Այս մասին Երևանում գյումրեցի ուսանողների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զզրույցում ասաց Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Այլ հարց է,թե ինչո՞ւ չեն ուզում լսել»,- շարունակեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ իր մասնագիտական գործունեության ընթացքում Երևանում սկսելով ճանապարհը պատկերացրել ու պատկերացնում եմ,թե որքան դժվար է երիտասարդի համար մայրաքաղաքից տեղափոխվել Երևան և,  հաղթահարելով կենցաղային և միջավայրային խոչընդոտներ, կայանալ։

«Տարիներ շարունակ, ինչով կարողացել եմ, օգնել եմ գյումրեցի երիտասարդներին, որոնք սովորել են Երևանում, նաև ուղորդել եմ աշխատանքի վայր։ Ինձ համար գյումրեցի ուսանողության ձայնը շատ կարևոր է լսել։ Կարևոր է հասկանալ,թե իրենք ինչպիսին են պատկերացնում իրենց ապագայի քաղաքը։ Կարևոր է իրենց հետ հարաբերվել Երևանում, որպեսզի իրենց դասապրոցեսից չկտրեմ։ Անկեղծ ասած՝ սպասում էի, որ շատ մարդ կգա, բայց եկավ շատ-շատ մարդ ու հիմա պատրաստվում եմ դահլիճ մտնել։ Ոչ թե հուզված եմ, այլ՝ հաճելիորեն զարմացած, վստահ էի, որ նման արձագանք լինելու է։ Հաճելի է գիտակցել, որ Գյումրիի ուսանողությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա՝ իր ձգտումների մեջ աննահանջ է»,- ասաց Մխիթարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։