«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը անդրադարձել է ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատական ֆարսին․
«Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը մեջբերել է Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությունը, որտեղ, ի թիվս շատ հարցերի, Գենսերը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դատապարտել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցող շինծու դատավարությունը։
Վարդանյանի փաստաբանը կոչ է անում Փաշինյանին` դատապարտել՝ ցուցադրական դատավարությունը․ Թանդիլյան

