Շատ շուտով կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի․ Տիգրան Ավինյան


Շատ շուտով կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի․ Տիգրան Ավինյան
Փետրվար 26 22:10 2025
Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։ Տարածքը գրեթե պատրաստ է, բայց ամենակարևոր պահը դեռ առջևում է՝ ծառատունկը։ Այդ մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
 
«Միասին այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, որոնք տարիների ընթացքում կդառնան մեր քաղաքի թթվածնի նոր աղբյուրը՝ ստեղծելով ավելի կանաչ ու հաճելի միջավայր։
 
Երբ վերջին ծառերն էլ իրենց տեղում լինեն, այգին կբացվի բոլորիդ համար՝ հանգստանալու, ժամանակ անցկացնելու և պարզապես վայելելու Երևանի կանաչ անկյունը»,- նշել է նա։։