Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել․ Սարիկ Մինասյան


Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել․ Սարիկ Մինասյան
Փետրվար 26 19:27 2025

Արցախը պատմական հայկական տարածք է: Այս մասին «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը։

Հարցին՝ թե Փաշինյանը ինչո՞ւ այն հանձնեց, Մինասյանը պատասխանեց․ «Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»:

Լրագրողի հարցին՝ թե այդքան զոհ որտեղի՞ց, որ չենք կռվել, պատասխանեց. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։

Գյումրիի քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ անդրադառնալով Սարիկ Մինասյանի հայտարարությանը,  իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանը NEWS.am-ի հարցին ի  պատասխան հայտարարում է, որ Արցախը ճանաչում էԱդրբեջանի մաս: