Սարիկ Մինասյանին առաջարկում եմ Եռաբլուր գնալ, կտեսնի` կռվե՞լ ենք, թե ոչ. Ռուբեն Մխիթարյան


Սարիկ Մինասյանին առաջարկում եմ Եռաբլուր գնալ, կտեսնի` կռվե՞լ ենք, թե ոչ. Ռուբեն Մխիթարյան
Փետրվար 26 20:05 2025

Սարիկ Մինասյանին առաջարկում եմ Եռաբլուր գնալ, կտեսնի` կռվե՞լ ենք, թե ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը․

«Ես չգիտեմ, թե որտեղ է եղել Սարիկ Մինասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ես պատերազմի հաջոդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, արդեն եղել եմ Ստեփանակերտում։ Եվ արել եմ այն ամենը, որը ոչ միայն վերաբերել է իմ մասնագիտական աշխատանքին, այլև շատ ու շատ այլ բաներ, ուղղակի այն մարդիկ, ովքեր եղել եմ պատերազմի գոտում, խուսափում են պատերազմի մասին պատմելուց, ես նույնպես չեմ պատմի, որովհետև չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր գնացել են իրենց խղճի կամոք, իրենց հայրենիքի կանչով, իրենք մի մեծ բան են արել իրենց հայրենիքի համար, որովհետև եթե իրականում մեծ բան արած լինեինք մեր հայրենիքի համար, կկարողանայինք մեր հայրենիքը պահել։ 

Չենք կռվել արտահայտության հետ կապված էլ առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր ու տեսնել՝ կռվել ենք, թե ոչ։ Ես իրեն առաջարկում եմ հանդիպել բոլոր անմահացած հերոս տղաների ծնողների հետ ու իրենց հարցնել՝ մենք կռվել ենք, թե չէ։ Մենք կռվել ենք, բայց դավաճանված պատերազմում ինչքան էլ կռվես, միևնույն է, պարտվելու ես»։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ  ՔՊ-ական Սարիկ Մինասյանն այսօր ասել էր ․«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»:

Լրագրողի հարցին՝ թե այդքան զոհ որտեղի՞ց, եթե չենք կռվել, նա պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։