Հարցազրույց Ավիկ Հակոբյանի հետ․ Հայի ոգեղենությունն ու հաղթանակն անխուսափելի են


Հարցազրույց Ավիկ Հակոբյանի հետ․ Հայի ոգեղենությունն ու հաղթանակն անխուսափելի են
Փետրվար 26 17:42 2025

«Արդար հայ»․ Հարցազրույց Ավիկ Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, ներկա իշխանություններն ամեն ինչ անում են, վերջնականապես արժեզրկեն բանակն ու կամավորության ոգին։ Ինչո՞ւ։

– Կամավորականության և բանակի ստեղծման ուղղակի պատճառ հանդիսացել է թուրքն իր պանթուրանի և պանիսլամիզմի գաղափարներով։ Առաջին զինված հայ կամավորները որպես նույնը եղել են հայդուկները, որոնց պայքարը թուրք համիդյան ջարդերի դեմ էր։ Այնուհետև 90-ական հայ ֆիդայիները, որոնք պայքարում էին նույն թուրքի ժառանգների դեմ։ Ֆիդայական (կամավորական) շարժման հիմքի վրա էլ ձևավորվեց հայոց բանակը, որն էլ մինչ օրս պայքարում է էլի նույն թուրքի դեմ։ Ներկայիս իշխանությունը ի տարբերություն հայոց բանակի և հայ կամավորների, ոչ միայն չի ցանկանում պայքարել թուրքերի դեմ, այլ հակահակառակը՝ գնալով վերջիններիս բարեկամության ուղղությանը, իսկ իրենց նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կազմավորել բոլոր այն կառույցները, որոնք պայքարում են թուրքերի դեմ։

– Պարոն Հակոբյան, քանի որ անձամբ եք զբաղված մեր սահմաններին ինքնապաշտպանական խնդիրներով, ինչպե՞ս եք գնահատում վիճակը։

– Ներկա պահին մենք ունենք, թե բանակ և թե կամավորություն, բայց չկան այն առաջնորդները, որոնք բանակին կտանեն հաղթական ուղղով։ Ասում են «Գողը տնից չլինի, եզը երդիկից դուրս չի գա » ։ Ներկայիս չակերտավոր առաջնորդները, քանի որ թուրքերը (ազերին) իրենց թշնամիներին չեն համարում, ուստի և անիմաստ է բանակի հզորացում, էլ չասեմ որևէ հաղթանակ։ Բանակի և կամավորականության խնդիրն ավելի շատ ներքին թշնամին է, և ինչպես համոզվեցինք վերջին տարիների կռիվների ժամանակ, ավելի ցավոտ ու վտանգավորը թիկունքից հարվածներ ստանալն է՝ վախկոտ ու դավաճան փողկապավորների կողմից։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք գիտենք հայերը, մեզ պետք է հեռու պահենք բանակից։ Հայոց բանակն էլ մեր հայրենիքի մի մասնիկն է, և ինչպես չի կարելի նեղանալ հայրենիքից և հեռանալ, այնպես էլ չի կարելի նեղանալ բանակից և նրան մենակ թողնել։ Մեզանից յուրաքանչյուրս, իր ուժերի ներածին չափով, պետք է օգնի, աջակցի Հայոց բանակին, որպեսզի վերջինս վերագտնի իր երբեմնի փառքը։ Պետք է, որ ամեն մի հայ իր մեջ գտնի կամքի ուժ՝ շարունակելու պայքարն հանուն իր հայրենի սրբացած հողի։ Եվ թույլ չտա որևիցէ մեկին հանձնելու Հայոց անվտանգության բալանիներն ինչ-որ թշնամու ձեռքը։ Հայոց բանակը պետք է լինի այն սրբազան գաղափարի կրողն, որը որ մեզ թողել է Սուրբ Վարդան Մամիկոնյանը, այն է Վասն հավատո, վասն հայրենյաց։

– Ի՞նչ ուղերձ ունեք հետևորդներին։

– Քանի որ հիմա Մեծ պահքի շրջան է, ուղերձս է որ ազգովին ապաշխարենք։ Ամբողջ սրտով և մտքով զղջանք մեր գործած գիտակից և անգիտակից մեղքերի համար։ Աստծուն աղոթենք, որ հայ ազգին տա իմաստություն և խոհեմություն։ Ճշմարտությամբ լուսավորել մեր խավար մտքերը, կարող ենք վերագտնել ինքներս մեզ և ի վերուստ մեզ տրված առաքելությունը։ | | «Հայոց Արցախ» Աշխատաժողովը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 13:45-ին՝ «Էլիտ Պլազա» Բիզնես Կենտրոնում, հասցե. (ք. Երևան, Մ․ Խորենացի փ․ 15) Մասնակցությունը հրավիրատոմսերով է, որի համար անհրաժեշտ է նախապես գրանցված 091-25-00-11 Կարենով (պրն․ Իսրայելյան