«Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ նկատմամբ հիվանդագին կեցվածք ունի»,- Երևանում ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովից մեկնարկից առաջ լրագրողներին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Ըստ նրա, որպես վարչապետ պետք է պաշտպանի հայ ժողովրդի ու Հայաստանի շահերը միջազգային այսօրվա դժվար մթնոլորտում։
«Վարչապետը պետք է պատասխանատու կեցվածք ունենա, ինքն անպատասխանտու է»,- ասաց Մ. Փափազյանը։
Խոսելով Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի մասին, նա ասաց, որ որևէ արդյունք չի տվել։
« Ֆրանսիայում հանդիպեց 25-30 անձնավորության հետ, զատեց՝ ում կուզի հանդիպել։ ՀՅԴ-ն ներկա չի եղել ընդունելությանը, հրավիրված չէր։ Սրահում ներկա 30 անձից 25-ը հայերեն չէին հասկանում։
Իր՝ համայնքներ շրջագայության առաքելությունն է՝ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև Թուրքիան պահանջել է հարցականի տակ դնել ցեղասպանությունը, իսկ Ալիևը պահանջել է, որ ինքը նկատի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին»,- ասաց Մ. Փափազյանը։
Ըստ նրա, Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» գաղափարը Հայաստանին ծնկի կբերի, քանի որ առանց արմատների Հայաստանը չի կարող կարող ապագա ունենալ։
Մանրամասն՝ տեսանյութում։